Մոտ ապագայում մենք կվերադարձնենք Լեռնային Ղարաբաղը. Իլհամ Ալիև

ալիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզ-բայրամի տոնակատարության տոնական ելույթի ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում Բաքուն վերադարձնելու է Լեռնային Ղարաբաղը: “Ես լիովին վստահ եմ, որ Ադրբեջանի աճող ուժը, մեր պոտենցիալը և մտածված, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը մեզ թույլ կտան վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը”,- ասել է Իլհամ Ալիևը:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ նրա`Ադրբեջանը չի պատրաստվում դեմ գնալ միջազգային իրավունքին: Միևնույն ժամանակ Ալիևը ընդգծել է, որ միջազգային օրենքները շատ հաճախ արդարության վերաբերյալ հակասական մոտեցում ունեն: “Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է, պատմական մեր հողը: Լեռնային Ղարաբաղում բոլոր տեղանունները արտացոլում են ադրբեջանական ժողովրդի մշակույթը, պատմությունը: Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ներկայիս Հայաստանի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են”,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Վերջինս ընդգծել է, որ ակնկալում է`Ադրբեջանի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրը արդարացի լուծում կստանա: “Մենք`ադրբեջանցիներս, կվերադառնանք Լեռնային Ղարաբաղ, այլ օկուպացված տարածքներ և մեր բոլոր պատմական հողեր”,-ասել է Ալիևը`ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար “ադրբեջանցիները պետք է ավելի ուժեղ լինեն”:

Անկախ

Tags: , ,