Օրացույցի այս օրը

24- Այսօր Պոեզիայի համաշխարհային  օրն է: 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-յի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի նշել Պոեզիայի համաշխարհային օրը: Առաջին անգամ այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-յի շտաբ-բնակարանը:

- Այսօր Տիկնիկավարի միջազգային օրն է: Օրը նշելու գաղափարը իրանցի տիկնիկային թատրոնի հայտնի գործիչ Ջիվադ Զոլֆագարիխոյինն է: 2000թ նա Տիկնիկային թատրոնների միջազգային միության XVIII կոնգրեսում  իր առաջարկությունը քննարկման դրեց: Դրանից միայն 2 տարի անց, 2003-ին  որոշվեց տոնը նշել մարտի 21-ին

-Այսօր Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային  օրն է : Օրը սկսել են նշել 2003-ից: Առաջարկն ընդունվել է նույն թեմայով գիտաժողովի ժամանակ: Մարտի 21ը պատահական չի ընտրված.այն Դաունի համախտանիշն է խորհրդանշում, որի պատճառը քրոմոսոմներից մեկի  եռասոմնիան է.այդ հիվանդությունն ունեցողների մոտ 21-րդ քրոմոսոմի երեք օրինակ կա, ինչն օրացույցի լեզվի վերածած ստացվում է մարտի 21:

Անկախ

 

 

 

Tags: