Վենետիկ մայրաքաղաքով իտալական Վենետո տարածաշրջանի 2,2 մլն բնակչությունը հանդես է եկել Իտալիայից առանձնանալու առաջարկությամբ: Դա ավելի քան 60%-ն է ձայնի իրավունք ունեցողներից: Այս շաբաթ նրանք հնարավորություն ստացան մասնակցելու հանրաքվեի ու սեփական պետությունը ստեղծելու հարցի շուրջ կողմ կամ դեմ քվեարկել, գրում է vesti.ru-ն:
Քվեարկության կազմակերպիչը «Վենետոյի անկախություն» կուսակցությունը բացահայտ հայտարարում է, որ հարցումը պայմանավորված է Հռոմի` կաշառակերության դեմ պայքարելու անկարողությամբ ու երկրի ավելի աղքատ համարվող հարավ ֆինանսների արտահոսքը դադարեցնելու ցանկությամբ: Ինչպես տարածաշրջանի նահանգապետ Լուկա Զայան է հայտնել, մարզը մայրաքաղաքին հարկերի տեսքով տալիս է շուրջ 71 մլրդ եվրո, այն դեպքում, որ Իտալիայի տարածաշրջանների կեսից ավելին սնանկացման են հասել: Քվեարկությունն իրավաբանական ուժ չի ունեցել, սակայն «Վենետոյի անկախություն» կուսակցությունը արդեն հայտարարել է, որ մտադիր է իսկական հանրաքվեի անցկացման իրավունքի ստանալ:
Tags: անկախության հանրաքվե, Վենետիկ, Վենետո