Ադրբեջանն Իրանին է հանձնել այդ երկրի 11 քաղաքացու, որոնք ազատազրկման էին դատապարտված Ադրբեջանում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Այնն ասել է, որ այդ գործընթացն իրականացվել է Ադրբեջանի և Իրանի միջև կալանավորների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Իրանցի կալանավորներին Իրանին են հանձնել Ադրբեջան – Իրան սահմանին:
Ըստ գործակալության՝ նման փոխանակման պատճառն այն է, որ կալանավորների հարազատների համար Ադրբեջան գալը և նրանց այցելելը նյութական դժվարություններ է առաջացնում:
Մ. Մոլաին հույս են հայտնել, որ առաջիկայում նաև այլ քաղաքացիներ կհանձնվեն Իրանին: Ադրբեջանում ներկայում կա 210 իրանցի կալանավոր: Նրանց մեծ մասն ազատազրկված է թմրանյութերի առքուվաճառքի համար:
Tags: ադրբեջան, իրան
