ՙՙԺառանգություն՚՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը, նշեց, որ խորհրդարանական չորս ուժերը շարունակում են կառուցողական համագործակցությունը, նրանց կողմից առաջ քաշվող օրինագծերը քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում:
ՙՙՄինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել: Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ և, վերջապես, ասվի, որ համագործակցության ձևաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից՚՚՚,,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այն քաղաքական ուժերը, որոնք 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ են համարում, պետք է խոստովանեն երկրում իշխանափոխության անխուսափելիությունը: Այս պահին նման պայմանավորվածության առայժմ չեն եկել: ՙՙԺառանգությունը՚՚ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը դեմ չէ, սակայն իշխանափոխություն է պահանջում՝ սկսած Սերժ Սարգսյանից:
Անդրադառնալով ժողովրդի` իր հանդեպ ունեցած անվստահությանը` «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ չի կարծում, թե Հայաստանի ժողովուրդը հիասթափված է իրենից, պարզապես ոմանք նախընտրում են չարախոսել՝ հիշելով 2013-ի ապրիլի 9-ի դեպքերը:
«Չեմ կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել ինձ: Ինձ համար այս կամ այն քաղաքագետի ասածը ցուցանիշ չէ: Ես 20 տարի է քաղաքականության մեջ եմ, ես քաղաքական գործիչ եմ, որին մարդիկ չեն դադարում վստահել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Tags: չորս խորհրդարանական ուժեր, Րաֆֆի Հովհաննիսյան