Հեղինակավոր բրիտնական The Bookseller ամսագիրը հրապարակել է Diagram մրցանակի հաղթողներին: Մրցանակը սովորաբար տրվում է ամենաանհեթեթ վերնագրերով գրքերին: Այս տարի առաջին մրցանակին է աևժանացել “Ինչպես կարելի է կարիքը հոգալ ժամադրության ժամանակ” գիրքը` ձայների 30%-ով:
Երկրորդ հորիզոնականում զուգարանային թեմատիկայով “Արտաթորանքի ծագումը” գիրքն է` 23%-ով:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել “Կատուների աշխատավոր դասակարգը. կատուները Նյու Յորքի մառաններից” գիրքը` 14%-ով, 4-րդ տեղում է “Կարկանդակ-գրություն: Որտեղ կարկանդակը հանդիպում է կենսագրությանը” գիրքն է` 6%-ով: Առաջին թոփ հնգյակն ամփոփում է “Ինչպես աղոթես, եթե նեղացած ես Աստծուց” գիրքը` ձայների 4%-ով:
Առաջին անգամ ամենաանհեթեթ անվանումով գրքի համար մրցանակ է հանձնվել 1978-ին, Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում: Այն ժամանակ առաջին տեղը զբաղեցրեց “ Տկլոր մկներին նվիրված երկրորդ միջազգային կոնֆերանսի նյութեր” գիրքը: 2000-ից մրցանակաբաշխության հաղթողին ընտրում են ընթերցողները: Անցած տարի ամենաանհեթեթ գիրք է ճանաչվել “Առնանդամի կյանքն ու ժամանակները” :
Tags: մրցանակաբաշխություն