Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայնանա ապրիլի 1-2-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 8-9-ին։
Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 11-ին։
Կանցկացվեն հետևյալ մրցամարտերը.
«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա)
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)
Tags: Հենրիխ Մխիթարյան, սպորտ, ֆուտբոլ