Հայտնի է դարձել, թե որ օրերին պետք է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում խաղա Հենրիխ Մխիթարյանի թիմը

հմ36261Որոշվել է, թե որ օրերին պետք է հանդիպումներ անցկացնեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցները:

Մասնավորապես, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը կխաղա հետևյալ օրերին:

«Բորուսիա» - «Ռեալ»  առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին` Մադրիդում, պատասխան խաղը` ապրիլի 8-ին` Դորտմունդում:

Ապրիլի 2-ին ՊՍԺ-ն կհյուրընկալի «Չելսիին», ապրիլի 8-ին` մրցակիցները կխաղան  Լոնդոնում:

«Բարսելոնա» - «Ատլետիկո» և «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» խաղերը կանցկացվեն ապրիլի 1-ին և 9-ին: Առաջին հանդիպումները կկայանան համապատասխանաբար Բարսելոնում և Մանչեսթերում, իսկ պատասխան խաղերը կանցկացվեն Մադրիդում և Մյունխենում:

Անկախ

Tags: , ,