Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակը, թելադրում է, որ փոփոխություններ կատարվեն նաև այդ երկրի ֆուտբոլային կյանքում:
Ղրիմի «Տավրիա» և «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբները մրցաշրջանը կշարունակեն Ուկրաինայի առաջնությունում, սակայն հաջորդ մրցաշրջանում կխաղան Ռուսաստանի առաջնությունում: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:
Ղրիմի «Տավրիան» և «Սևաստոպոլը» պետք է անցկացնեն տասը տուր:
Մարտի 22-ին «Տավրիան» Օդեսայում կմրցի «Չեռնոմորեցի» հետ: Իսկ ահա,«Սևաստոպոլի» և Խարկովի «Մետալիստի» հանդիպումը, վերջինիս ներկայացուցիչների նախաձեռնությամբ, հետաձգվել է:
Ի դեպ, ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն համատեղ քննարկել են Ղրիմի ակումբների հետագա ճակատագրի հարցը: ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել ՖԻՖԱ-ի կայացրած որոշմանը:
Tags: սպորտ, ֆուտբոլ