Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերսկսել է մարզումները

13704Մայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական պարապմունքներից հետո, Հայաստանի հավաքականն այսօր Երևանում վերսկսեց մարզումները: Հետո  նախատեսվում է մայիսի 19-29-ը Կիևում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել` Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և այլ երկրների հավաքականների հետ:

Թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նախատեսել է Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս բերել 7 բռնցքամարտիկի:

Նախապատրաստվում են Մինսկում Հայաստանի պատիվը պաշտպանել Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

Tags: