Ուսուցիչներին արգելվել է կարմիր թանաքից օգտվել

b_382841Բրիտանական հեղինակավոր դպրոցներից մեկն ուսուցիչներին արգելել է աշխատանքներն ուղղելու համար  օգտվել կարմիր թանաքից: Ուսումնական հաստատության ադմինիստրացիայի խոսքով` կարմիր գույնը չափազանց բացասական է: Դրա փոխարեն առաջարկվել է ավելի հաճելի գույնից` կանաչից օգտվել:

Այսուհետ, բրիտանական Փենզաս քաղաքում գտնվող Մաունթս Բեյ ակադեմիայում թանաքի վերաբերյալ խիստ կանոնակարգով կառաջնոդվեն: Սովորողները պետք է օգտագործոն բացառապես կապույտ գույնի թանաք, իսկ նրանց աշխատանքները կստուգվեն կանաչով» Կարմիր գույնը բացասական ազդեցություն է ունենում սովորողների նյարդային համակարգի վրա, կարծում է ուսումնական հաստատության տնօրեն Սառա Դևին:

«Մեր հաստատությունն առաջին կրթական հիմնարկը չէ, որ հրաժարվում է կարմիր թանաքից: Ու այդ միտումը շատ ճիշտ է ինձ թվում»,-ասել է նա: Բոլոր դասատուները համաձայն են տնօրենի հետ: Իսկ լոնդոնցի պրոֆեսոր Մայքլ Ռեյսն էլ կարծում է, որ կանաչն էլ շուտով այնպես կնյարդայնացնի սովորողների աչքը,ինչպես և կարմիրը: Իսկ «դա նշանակում է, որ հետո էլ կանաչը կփոխարինենք դեղինով ու այդպես շարունակ»:

Անկախ

 

 

 

 

 

Tags: