Չինական արբանյակը հայտնաբերել է անհետացած Բոինգի բեկորները

o_911347Չինական արբանյակը  Հնդկական օվկիանոսի հարավում հայտնաբերել է մի խոշոր բեկոր, որը, ենթադրվում է, որ կարող է պատկանել անհետացած ինքնաթիռին: Տեղեկությունը փոխանցվել է  Մալազիայի պաշտպանության նախարարին, որը տրանսպորտի նախարարի պաշտոնն է կատարում: Գտնված բեկորի լայնությունը 22 մ է, իսկ երկարությունը` 30մ: Մալազիայի իշխանությունները կարծում են, որ դա հնարավոր է լինի անհետացած ինքնաթիռի բեկորը:

Մալազիական Boeing 777-200-ը ռադարների էկրաններից անհետացել է մարտի 7-ին, թռիչքից 2 ժամ անց: Ինքնաթիռում 239 ուղևոր կար: Այս ամբողջ ընթացքում այն որոնվում է 26 երկրների ուժերով: Նավերը, ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը փորձում էին հայտնաբերել ինքնաթիռի հետքերը ցամաքում ու օվկիանոսում, սակայն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել:

Անկախ

Tags: