ՙՙՄեր պայքարը պայքար է կատարյալ հիմարության դեմ՚՚. Հրանտ Բագրատյան

«Դեմ եմ » նախաձեռնության հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ միացում)ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ելույթի ժամանակ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարից, նշեց, որ այս նախաձեռնությունը դեպի հաղթանակ է տանելու:

«Հիմարությունների գծով գինեսի ռեկորդների մեջ է մտնում այս համակարգը, ունիկալ է, աշխարհում նման բան չկա:  Մեր պայքարը պայքար է կատարյալ հիմարության դեմ: Կառավորության ոչ մի անդամ, եթե նկատում ենք, հակառակը չի պնդում: Ասում են` սա չիլիական, էստոնական փորձն է: Չմոռանանք, որ Էստոնիայում կամ Չիլիում գումարները ներդնելուց տասը տարի հետո, եթե ցանկական, կարող են հետ վերցնել»,- ասաց Հրանտ Բագրատյանը` նկատելով, որ Հայաստանում աշխատողի աշխատավարձից 32 տոկոս են վերցնում, շահույթից` 20 տոկոսը: Ոչ մի պարտադիր կուտակային չկա, կա 6 տոկոս ավել հարկ:

«Մեր պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս այս մասին հանգիստ հայտարարել: Ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ չի համարձակվի հերքել սա: 45 տարվա պարտքն անմիտ է, կատարյալ հիմարություն, աշխարհում այդքան ժամանակով պարտքի մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ եթե ուզես Մարս թռչել քեզ քսան տարուց ավել պարտք չեն տա: Թող վարչապետն ասի, որ աշխարհում նման բան կա, ես հեռուստացույցով կուկուրիկու կկանչեմ», -եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Անկախ

Tags: ,