Սիրիական ընդդիմության ուժերին հաջողվել է կառավարական զորքերից գրավել սիրիական հայաշատ Քեսաբ բնակավայրը: Ընդդիմադիրների հսկողության տակ է անցել սահմանային անցակետը, ինչպես նաև մի քանի կարևոր դիրքեր: Մարտերը այստեղ ընթացել են ամբողջ գիշեր: Այսօր էլ թուրքական կողմից շարունակում են լսվել կրակոցի և պայթյունների ձայներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ընդդիմադիր ուժերից վիրավորված 23 հոգու սահմանով տեղափոխել են Յայլադաղի շրջան: Նրանցից 4-ին թուրք բժիշկները չեն կարողացել օգնել, մյուսները ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ:
