Թուրքական «Միլիյեթն» այսօր հաղորդել է, որ «Twitter»-ի արգելափակումից հետո Թուրքիայում հնարավոր է փակվի նաև «Youtube»-ը: Թուրքիայի դատախազությունը «Google» ընկերությունից պահանջել է ճշտել այն «IP»-ն, որով տարածվել են վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների սկանդալային ձայնագրությունները: Հայտնի է, որ այդ ձայնագրությունները համացանց են ներբեռնվել Հնդկաստանում և Ֆրանսիայում:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում օրակարգում կարող է ընդգրկվել «Youtube»-ի և «Facebook»-ի փակման հարցը, որպեսզի երկրի քաղաքացիները պաշտպանված լինեն արտաքին ազդեցությունից: Նախագահ Աբդուլահ Գյուլը իր հերթին հայտարարեց, որ վերոնշյալ կայքերի օգտագործումը հնարավոր չէ արգելել:
Tags: թուրքիա