ԱՄՆ-ը քննադատել է «Թվիթեր»-ը արգելափակելու Էրդողանի որոշումը

amnԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է Թուրքիայում «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակման մասին որոշումը: Խոսնակը, հայտնելով իրենց անհանգստությունը, նշել է. «Մենք վշտացած ենք կայքի փակման պատճառով: Ժողովրդավար հանրությունը դառնում է ավելի ուժեղ, երբ բազմաթիվ տեսակետներ են գոյություն ունենում: Այստեղ չափազանց կարևոր է ԶԼՄ-ների անկախությունն ու ազատությունը: Սոցցանցերը հանդիսանում են թափանցիկության և պատասխանատվության գրավականը»:

Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի թվային ռազմավարության գծով պատասխանատու Նելլի Քրոսը հայտարարել էր, որ Թուրքիայում «Թվիթեր»-ի արգելափակումը անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է, և որ թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը սա կդիտարկի որպես գրաքննություն:

Tags: ,