Շաբաթ օրը Պակիստանում բեռնատարը բախվել է երկու ավտոբուսների: Բոլոր երեք մեքենաները բռնկվել են, զոհվել է 35 մարդ:
Տեղի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավթ տեղափոխող բեռնատարի վարորդն արագ է վարել մեքենան և Բելուջիստան նահանգի Հուբ քաղաքում կորցրել է մեքենայի ղեկավարումը:
Ավտոբուսների տանիքների վրա ևս նավթով տարաներ են տեղադրված եղել:
Բախվելուց հետո ավտոբուսները և բեռնատարը բռնկվել են: Հրդեհը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները:
Կառավարության ներկայացուցիչը չի նշել վիրավորների թիվը, սակայն հայտնել է, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Tags: ավտովթար