Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ: Պարտիան նկարճատև էր: Մրցակիցները կատարեցին 19-րդ քայլ և խաղաղ դաշն կնքեցին:
Արոնյանը և Անանդն ունեն 5-ական միավոր և առջևում են:
9-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովի հետ:
8-րդ տուրի մյուս պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան
Կրամնիկ – Անդրեյկին ½ : ½
Սվիդլեր – Կարյակին 0 : 1
Տոպալով – Մամեդյարով ½ : ½
Tags: Լևոն Արոնյան, սպորտ, Վիշվանաթհան Անանդ
