Թուրք-սիրիական սահմանին լարված դրություն է

սիրիա    Թուրքիային սահմանակից սիրիական Լազկիե քաղաքի Քեսաբ շրջանում շարունակվում են մարտերը սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև: «Հաբերլերի» փոխանցած տեղեկության համաձայն՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայի շրջանում ընկել են երկու ռումբ, որոնք արձակել է սիրիական կողմը: Հրթիռային ռումբը ընկել է Թուրքիայի Յայլադաղի շրջանում գտնող Գեզլեքչիլեր գյուղում: Իսկ ահա Յայլադաղից ոչ հեռու գտնվող Չամլըթեփե շրջանում ականի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղի բնակչությանը նախազգուշացրել են, որ հեռու մնան սահմանից: Ելնելով իրավիճակից՝ թուրք սահմապահները ուժեղացրել են սահմանի անվտանգությունը:

Անկախ

Tags: ,