Թուրքական ՙՙԳալաթասարայ՚՚ ֆուտբոլային ակումբը յուրովի է արձագանքել երկրում ՙՙԹվիթեր՚՚ սոցիալական կայքի փակման որոշմանը: Նախ երեկ ակումբի պաշտոնական կայքում տեղադրվել էՙՙ Թվիթեր՚՚-ի արգելքի վերաբերյալ հայտարարություն: Ակումբի բողոքի արտահայտումը կշարունակվի նաև այսօր: ՙՙԳալաթասարայ՚՚-ՙՙԿայսերիսպոր՚՚ հանդիպումից առաջ թիմի ֆուտբոլիստները նախավարժանքի համար դաշտ դուրս կգան ՙՙԹվիթեր՚՚-ում ակումբի պաշտոնական էջի վերտառությամբ մարզաշապիկներով՝ ՙՙ@galatasaraysk՚՚:
