Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիար Մամեդիարովին: Մրցակիցները կատարեցին 44 քայլ: Դա Լևոնի երկրորդ պարտություն է այս ստուգատեսում: Նա առաջին տուրում պարտվել էր Հնդկաստանի ն երկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Իսկ առաջին կեսում մեր շախմատիստը Մամեդիարովին ստիպել էր անձնատուր լինել սևերով:
10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:
Վերջինս սևերով պարտվեց Անանդին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սևերով զիջեց իր հայրենակից Սերգեյ Կարյակինին: Ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինը և Պյոտր Սվիդլերը խաղաղ դաշն կնքեցին:
Կայացած 9-տուրից հետո Անանդն ունի 6 միավոր, Արոնյանը 5 միավորով երկրորդ տեղում է: Կրամնիկը, Մամեդյարովը, Կարյակինն ունեն 4,5-ական միավոր:
Աղյուսակ
| 1. | Անանդ | 6 |
| 2. | Արոնյան | 5 |
| 3. | Կրամնիկ | 4,5 |
| 4. | Կարյակին | 4,5 |
| 5. | Մամեդյարով | 4,5 |
| 6. | Սվիդլեր | 4 |
| 7. | Անդրեյկին | 4 |
| 8. | Տոպալով | 3,5 |
