Զանգվածային հրդեհները չեն սպառնում Տավուշի մարզի անտառներին

10152017_718271451528780_112143083_nԶ Բերդ-Ճամբարակ մոտ 50 կմ-անոց ճանապարհահատվածն ամբողջությամբ ծխապատ է: Ճանապարհի երկայնքով զգալի անտառամերձ հատվածներում այս պահին խոշոր հրդեհներ են, որոնք, սակայն հարակից խիտ անտառային տարածքների համար վտանգ չեն ներկայացնում:

1976981_718267934862465_23211861_nԱյս մասին Անկախ-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը: Վիկտոր Թադևոսյանի խոսքով, այդ տարածքները  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերի` Նավուրի, Մովսեսի, Վերին կարմիրաղբյուրի, Նորաշենի արոտավայրերն են: <<Սարվորները պատրաստվում են անասունները քշել  յայլաներ, չորացած խոտը այրում են, որպեսզի նախ տեղանքը մաքրվի, դառնա անցանելի և ապա, որ ամռանը ավելի փարթամ կանաչ աճի անասունների համար, եթե նկատել եք, կրակը դուրս է գալիս ճանապարհ և որևէ վտանգ չի ներկայացնում հարակից անտառի համար>>,-նշեց Վիկտոր Թադևոսյանը:

Ի դեպ, մարզի անտառտնտեսությունն ունի անտառային հսկիչներ, որոնք հետևում են այրման աշխատանքներին:

1920271_718272291528696_315423252_nԲացատներն ամբողջությամբ` ընդհուպ <<Հորիզոնի>> աղբյուրին մոտ, ադրբեջանական հենակետերից ներքև, մաքրված են:

Օրերն աստիճանաբար տաքանում են, սարվորները պատրաստվում են սար բարձրանալ, բացել ինչպես ասում են` քոխերի` ժամանակավոր կացարանների դռներն ու վերակենդանացնել ձմռանը մերկացած լեռնալանջերը…սարի անարատ մածուն ու պանիր պատրաստել:

1157696_718271981528727_330935884_n

Անկախ

 

 

 

 

 

 

 

1920523_718270854862173_1887548879_n

Tags: , ,