Վաշինգտոնի նահանգում 18 մարդ է անհետ կորել սողանքների հետևանքով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հաստատվել է 3 մարդու մահվան փաստը, հիվանդանոց է տեղափոխվել 8 վիրավոր: Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով Դարինգտոն քաղաք տանող ճանապարհը փակվել է: Կավի ու ծառերի կտորների շերտը տարածվում է մինչև 1,5 կմ, որի խորությունը տեղ-տեղ հասնում է 10 մետրի:
Ճանապարհի երկայնքով փլուզվել է բնակելի 28 տուն, իշխանությունները տարհանում են բնակիչներին` ջրհեղեղի վտանգի պատճառով: Կենդանի մնացածների որոնման աշխատանքների համար ուղղաթիռներ են հանվել:
Tags: ԱՄՆ, Սողանքներ