Խորհրդարանն արտահերթ քննարկում է ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղիների, միջքաղաքային տրոնսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
Հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանի խոսքով, իրենց առաջարկին միացել են նաև Երևանի ավագանու ”Բարև Երևան” և ԲՀԿ խմբակցությունները: Պատգամավոր Հակոբյանի խոսքով, պետք է ուսումնասիրել` ինչ սկզբունքով են ընտրվել երևանյան այն փողոցները, որոնցում նշվել են վճարովի ավտոկանգառները և ինչ սկզբունքով է այն ղեկավարող մասնավոր ընկերությունը գանձում տուրքը: <<Սա հարկ չէ, հարկը քաղաքակիրթ է շատ, սա նալոգ է>>,-նշեց Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա` մասնավոր այդ ընկերությունը գանձում է գումարը, սակայն դրա դիմաց որևէ ծառայություն չի իրականացնում, պատասխանատվություն անգամ չի կրում կայանած մեքենայի անվտանգության համար: Ավելին, ըստ Հակոբյանի, անգամ չի մաքրում փողոցները, որպեսզի կարմիր գծանշումները լինեն տեսանելի: <<Բայց տեղադրել են տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են կայանած մեքենայի համարանիշը և գումար գանձում` Երևանը դարձնելով տնամերձ տարածք>>,-ասաց հիմնական զեկուցողը:
Առաջարկի հեղինակները խնդիր են տեսնում նաև արագաչափերի հետ կապված:
Tags: Ազգային ժողով, արագաչափեր, տեսանկարահանող սարքեր
