Ադրբեջանական բանակի զինվորը իրեն ամրակցված զենքից կրակել է ինքն իրեն, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ միջադեպը տեղի է ունեցել ճակատային զորամասերից մեկում։
20-ամյա շարքային Ազիզով Գեյբաթգուլու Մաքսուդ օղլուն ինքնասպան է եղել ծառայողական զենքով։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Tags: Ադրբեջանցի զինծառայող