Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայում գործող օրենսդրական համակարգը թույլ չի տա ամբողջովին արգելափակել համացանցային դաշտը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով՝ կառավարությունը կարող է միայն արգելափակել վիրավորական և վարկաբեկիչ գրառումները: «Որպեսզի կանխենք նման դեպքերը, պետք է ամուր կապ հաստատել «Թվիթեր»-ի նման խոշոր ընկերությունների հետ»,-նշել է նախագահը: Վերջինս հույս է հայտնել, որ «Թվիթեր»-ի շուրջ առաջացած խնդիրները կլուծվեն մոտ ժամանակներում: «Թուրքիան տարածաշրջանի կարևոր երկիրն է, մենք բանակցություններ ենք վարում ԵՄ-ի հետ և նման իրավիճակը, իհարկե, անընդունելի է»,-հայտարարել է Գյուլը:
