Գոլերի հրավառություն, նաև ռեկորդներ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում

լմLionel_MesiՖուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում գոլերի հրավառությունն էր Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» մրցամարտում: Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 4:3 հաշվով:

Չեմպիոնի կոչման համար պայքարն ավելի սրվեց: «Ռեալը»  70 միավորով Մադրիդի «Աթլետիկոյի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» մեկ միավոր պակաս ունի:

Ուշագրավն այն է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հեթտրիկի հեղինակ դարձավ: Նա նաև հռչակվեց «Էլ Կլասիկոների» պատմության ամենաարդյունավետ խաղացողը: Արգենտինացի ֆուտբոլիստը «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցամարտերում  21 գոլի հեղինակ է դարձել և այդ ցուցանիշով գերազանցեց իսպանացի լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Նա «Ռեալի» կազմում աչքի է ընկել 18 անգամ:

Ի դեպ, Մեսին «Բարսելոնայի» կազմում առաջինն է, որը  մրցակցի հարկի տակ` «Սանտյագո Բերնաբեում», երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը:

Արգենտինացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում խփեց 236-րդ գոլը՝ այդ ցուցանիշով գերազանցելով «Ռեալի» նախկին հարձակվող, մեքսիկացի Ուգո Սանչեսին, որի  հաշվին  234 գոլ է: Հավելենք, որ Մեսիին գերազանցում է միայն «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Տելմո Սարան, որը դարձել է 251 գոլի հեղինակ:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 3:4

Քարիմ Բենզեմա, 20, 24, Կրիշտիանու Ռոնալդու, 55 (11 մ) – Անդրես Ինյեստա, 7, Լիոնել Մեսի, 42, 65 (11 մ), 84 (11 մ)

Հեռացում՝ Սերխիո Ռամոս, 63 («Ռեալ»)

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.

«Ռեալ». Դիեգո Լոպես, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ (Ալվարո Մորատա, 90), Անխել Դի Մարիա (Իսկո, 85), Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Ռաֆայել Վարան, 66):

«Բարսելոնա». Վիկտոր Վալդես, Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Խավիեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի Հերնանդես, Սեսկ Ֆաբրեգաս (Ալեքսիս Սանչես, 78), Անդրես Ինյեստա, Նեյմար (Պեդրո, 69), Լիոնել Մեսի:

Անկախ

 

 

Tags: , ,