Լուսին տարված և հետ բերված միակ ֆոտոխցիկը աճուրդում վաճառվել է 758,489 դոլարով:
Hasselblad 500-ը վաճառվել է անցած հանգստյան օրերի ընթացքում, և Վիեննայի Galerie Westlicht աճուրդից հայտնել են, որ սարքը Լուսին է տարվել Apollo 15, 1971 առաքելության ընթացքում, և միակ ֆոտոխցիկն է, որ հետ է բերվել Լուսնից:
Galerie Westlicht աճուրդից տեղեկացրել են, որ ֆոտոխցիկը ձեռք է բերել ճապոնացի բիզնեսմեն Տերուկազու Ֆուձիսավան: Էլեկտրոնիկայի խանութների ցանցի սեփականատերը աճուրդին մասնակցել էր հեռախոսով: Աճուրդը սկսվել էր շաբաթ օրը նախնական 80,000 եվրոյով:
Tags: լուսին