Կարմիր նշագծումների համար այդքան գումար հնարավոր էր ծախսել, եթե Ռեմբրանդտի ներկ օգտագործած լինեին

231592061382619317ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում, անդրադառնալով տեսանկարահոնղ սարքերի, վճարովի կանգառների կիրառման կարգերին նշեց, որ անընդունելի է, երբ Ֆրանսիայի, Շոտլանդիայի նման երկրներում ճանապարհային երթևեկության խախտումների հետևանքով հավաքագրված տուրքերն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջե, իսկ Հայաստանի նման երկրում, որ կարիքը ունի, վճարվում է ընդամենը 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը գնում է մասնավորի գրպանը: <<Ասում են` կարմիր նշագծումների համար այդ ընկերությունը ծախսել է հինգ միլիոն դոլար: Մենք հարցրել ենք մասնագետի` հնարավոր է այդքան մեծ գումարի ծախս անել, նա էլ ասաց, որ մի դեպքում է հնարավոր, եթե Ռեմբրանտի կամ ռենեսանսի այլ աշխարհահռչակ նկարչի ներկ է օգտագործել>>,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու Երևանի տրանսպորտի ոլորտի հրատապ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:

Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Տիկին Զոհրաբյան, այնքան բարկացած եք խոսում, որ չենք կարողանում լսել, մի քիչ որ ցածր խոսեք, կկարողանանք լսել»:

 

Անկախ

Tags: , ,