«Ռուսաստանի հումքային ոլորտում կխրախուսվեն խոշոր օլիգարխները, քանի որ հումքային մոնոպոլիզացումը Ռուսաստանի իշխանության հիմքն է». Ալ. Իսկանդարյան

«Ժամանակակից Ռուսաստան. տնտեսական քաղաքականություն» խորագրի շրջանակում այսօր տեղի ունեցավ Մոսկվա-Երևան տեսակամրջ Հայաստանի և Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ: Քննարկման հիմնական թեման Ռուսաստանի հումքային ապագայի հարցն էր:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ  կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը պետք է ազատվի հումքային հատվածից բարձր կախվածությունից և կառուցի ավելի շատ վերջնական արտադրանք թողարկող տնտեսություն: Նրա խոսքով՝ Ռուսաստանում արդեն կայացել է շուկայական տնտեսությունը, ավելին՝ բնակչության մոտ 20%-ը միջին խավ է: Բայց, այնուամենայնիվ, ներկայիս Ռուսաստանի տնտեսությունը շատ պրիմիտիվ է՝ նավթագազային ու այլ հումքային ոլորտներից կախվածության պատճառով:
«Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Կոնստանտին Բաբկինի խոսքով՝ այն տնտեսությունը, որն այսօր ունի Ռուսաստանը, ոչ նորմալ, ժամանակավոր, հիվանդագին երևույթ է: Այն պետք է դարձնել գիտատար, ինդուստրիալ և ագրարային:
իսկանդարյան ալեքսանդրՀայ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չկիսեց ռուս տնտեսագետների այն համոզմունքը, թե Ռուսաստանի տնտեսության կենտրոնացվածությունը կարելի է նվազեցնել, ինչպես նաև թուլացնել այդ տնտեսության կախվածությունը հումքից:

«Դուք խոսում եք այն մասին, որ պետք է ոչ թե աջակցություն տրվի հումքային ոլորտի օլիգարխներին (նույնիսկ՝ վերացվի նրանց), այլ պետք է խրախուսել բիզնեսի այն տեսակները, որոնք ոչ հումքային են, ինովացիոն և այլն: Բայց ինձ համար շատ հստակ է, որ լինելու է լրիվ հակառակը: Կխրախուսվեն հենց այդ խոշոր օլիգարխները Ռուսաստանի հումքային ոլորտում, քանի որ հումքային մոնոպոլիզացումը Ռուսաստանի իշխանության հիմքն է»,- հայտարարեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն գործընթացը, որն ինքը տեսել է Ռուսաստանում, լրիվ հակառակն է այն բանի, ինչին ուզում են հասնել տեսակամրջին մասնակցող ռուս տնտեսագետները: