Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցին տուգանք վճարել`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար

Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցÕԻսմայիլլիի շրջանային դատարանը (Ադրբեջան) “Ազատություն” ռադիոկայանի շրջանային թղթակից Ազեր Ալիին դատապարտել է 200 մանաթ չափով տուգանքի`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար: Նման պատժի է արժանացել նաև Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Վուգար Գադիրովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի Իմիշլի քաղաքում մայիսի 10-ին` “Դեպո” թաղամասի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Բնակիչները, ի նշան արոտավայրերի բացակայության  դեմ բողոքի, 150 գլուխ անասուն էին դուրս բերել քաղաքի կենտրոն:

Ոստիկանության աշխատակիցները փակել էին այդ երթի ճանապարհը Հեյդար Ալիևի պողոտայում, իսկ լրագրողի աշխատանքին` խոչընդոտել: Ալին, Գադիրովը և մի քանի այլ անձինք ձերբակալվել էին և 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժնում:

Փաստաբան Անար Գասըմլըն հայտարարել է, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:

Tags: ,