G8 դարձել է G7. հունիսի գագաթնաժողովը կանցկացվի առանց Ռուսաստանի

o_631188 (1)Սոչիում 2014-ի հունիսին նախանշված G8-ի գագաթնաժողովը տեղի չի ունենա: Դրա փոխարեն  խմբի 7 անդամները կհավաքվեն  Բրյուսելում, առանց Ռուսաստանի: G7 ձևաչափը կգործի այնքան ժամանակ, «քանի դեռ ռուսաստանյան կողմը չի փոխի Ուկրաինայի ու Ղրիմի հանդեպ իր  քաղաքականությունը»: Նման հայտարարություն է արել բրիտանական Ֆորին-օֆիսի ղեկավար Ուիլյամ-Հեյգը,գրում է vesti.ru-ն:

«Եվրոպան ու Ամերիկան Ուկրաինայի ու ուկրաինացիներին աջակցության հարցում միացյալ են: Միացյալ են նաև այն համոզման մեջ, որ Ռուսաստանը թանկ պիտի վճարի իր գործողությունների համար»,- մեջբերվում է ԱՄՆ նախագահի` Հաագայում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ, արված հայտարարությունից:

«Ստեղծված իրավիճակում մենք չենք մասնակցի Սոչիի գագաթնաժողովին: Մենք կդադարեցնենք մերի մասնակցությունը G8 ձևաչափում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն իր բռնած ուղղությունը չփոխի, իսկ քաղաքական մթնոլորտը չվերադառնա այն վիճակի, որ G8-ը հնարավոր լինի»-ասվում է Մեծ ութնյաի համատեղ հայտարարության մեջ:

«Եթե մեր արևմտյան գործընկերները կարծում են, որ այդ  ձևափափը սպառել է իրեն, ապա այդպես էլ թող լինի: Ամեն դեպքում, մենք չենք կառչում դրանից ու մեծ կորուստ չենք տեսնում, եթե այն չհավաքվի»,-պարզաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Հաագայում, մամլո կոնֆերանսի ժամանակ:-Փորձի համար կարելի է սպասել ու տեսնել, թե առանց նրա ինչպես կլինի: Մեծ հաշվով, բազմաթիվ հարցերի քննարկման համար կան նաև այլ  ձևաչափեր. Դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, «Մերձավոր Արևելքի» գծով կարգավորման «քառյակը» ու «վեցնյակը» իրանական խնդրով»:

Մեծ յոթնյակի անդամ երկրներն են` ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան ու Կանադան:

Անկախ

Tags: ,