Մաքրվում են մայրաքաղաքի տարածքով անցնող գետերի հուները

001(1)Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մաքրվում են վարչական շրջանների սահմաններով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուները:

Աշխատանքները կատարում են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Իրականացվում է նաև տեխնիկական վերահսկողություն:

Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև բնակչության հետ՝ տարածքը մաքուր պահելու և չաղտոտելու ուղղությամբ:

Գետերի հուների մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի 1-ից և կավարտվեն մինչև ապրիլի 15-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,