Ուկրաինական Ռովնո քաղաքում սպանվել է ուկրաինական ծայրահեղ ազգայնական առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Մուզիչենկոն: Մինչ այդ նա տեսագրություն էր տարածել համացանցում , որտեղ հայտարարել էր, որ տեղյակ է իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին:
Ալեքսանդր Մուզիչենկոն՝Սաշկո Բիլիյը,սպանվել էՌովնո քաղաքում ՙՙՏրի կարասյա՚՚ սրճարանի մոտ: Փոխհրաձգությունը սկսվել է սրճարանում, որտեղ հայտնաբերվել են Մակարով ատրճանակի փամփուշտներ: Ականատեսները պատմում են, որ անհայտ անձիք ներխուժել են սրճարան և ձեռնաշղթաներ հագցրել Մուզիչկոյին, հանել փողոց և այնտեղ գնդակահարել կրծքին, երբ համոզվել են, որ նա զրահաբաճկոն չի հագել: Բացի դրանից բռնել ևս հինգ մարդու, ներառյալ քաղաքի զբաղվածության ծառայության պետին և ՙՙԱջ սեկտորի՚՚ մի քանի ներկայացուցիչի: Շարունակությունը կարդալ այստեղ
Tags: Ալեքսանդր Մուզիչենկո, Ուկրաինա, Սաշկո Բիլիյ, սպանություն