Էմբոլի մահացու տենդը հասել է Կանադա

o_834035Կանդայի հիվանդանոցներից մեկը հոսպիտալացրել է մի հիվանդի, որի մոտ մահացու Էմբոլայի տենդի ախտանշաններ են կասկածում: Այդ հիվանդությունն Աֆրիկայում արդեն տասնյակ կյանքեր է խլել: Տղամարդը, որին հոսպիտալացրել են Կանադայում, վերջերս է վերադարձել Աֆրիկայից:

Կանադայի իշխանությունների առողջապահության համար պատասխանատուները տեղեկացնում են , որ տղամարդը Լիբերիայից է եկել, նրա մոտ հեմոռագիկ վարակիչ տենդի ախտանշաններ են հայտնաբերվել: Լիբերիայի հետ սահմանակից Գվինեայում այդ հիվանդությունից արդեն 59 մարդ է մահացել:

Հեմոռագիկ տենդի ախտանշաններից է բարձր ջերմությունը ու մի քանի այլ ախտանշաններ: Ուշ շրջանում բուժում սկսած հիվանդների մոտ  դիտվում է արյունահոսություն բերանից ու աչքերից:

Ցավն այն է, որ դեղորայքային բուժում Էմբոլայի համախտանիշի դեպքում գոյություն չունի: Հիվանդությունը խիստ վարակիչ է համարվում: Հաճախ ռիսկի խմբում են հայտնվում բուժաշխատողները, որոնք վարակված հիվանդների հետ շփման ժամանակ,անհատական պաշտանության միջոցներ չեն օգտագործում:

Հիմա հիվանդ կանադացին առանձին հիվանդասենյակում մեկուսացված է, նրա մոտ անգամ այցելուների չեն թողնում: Բժիշկներն առայժմ հետազոտում են նրան:

Անկախ

Tags: