Ամուսնալուծության պատրաստվող զույգերին հնարավոր է արգելվի սեքսով զբաղվել նրանց ընդհանուր տանը: Օրենքի համապատասխան նախագիծ է առաջարկել Մասսաչուսեթսից սենատոր Ռիչարդ Ռոսը:
Օրենքի նախագծում ասվում է, որ ցանկացած սեքսուալ հարաբերությունները, ինչպես նաև ռոմանտիկ հանդիպումները պետք է բացառվեն ամուսինների հարաբերություններում մինչ այն պահը, երբ արդեն հարթված կլինեն ֆինանսական գործերն ու խնամակալության հարցերը: Հետաքրքրական է, որ այս օրենքի խախտման դեպքում պատիժ չի նախատեսվում:
Առայժմ այս օրինագիծը չի քննարկվել: Ինչպես են նման նախագծին վերաբերվում նահանգում, չի ճշտվում,չի նշվում նաև, թե անմիջապես ամուսնալուծությունից հետո կարելի է սեքսով զբաղվել, թե ոչ ( զույգն ամուսնալուծված է համարվում համապատասխան որոշման կայացումից 120 օրից):
Ամուսնալուծության պրոցեսի ընթացքում սեքսի արգելքը միակ անսովոր առաջարկը չէ, որ ԱՄՆ-ը վերջին ժամանակներում ձեռնարկում է:
Վերջերս Միչիգանում առաջարկեցին վերացնել միտումնավոր ուրիշին նյարդացնելու մասին հին օրենքը:
Tags: Մասսաչուսեթս, օրենքի նախագիծ