«Մնա չափի մեջ և մի խառվի մեծերի գործերին». ԲՀԿ-ական պատգամավորը` ֆինանսների նախարարին

imagesԵրևանի տրանսպորտի հրատապ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն անդրադարձավ նախօրեին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ելույթին:

“Ինչ վերաբերում է Դավիթ Սարգսյանին, ապա հայտնի չէր՝ ինչի էր եկել, իրեն թույլ տվեց վիրավորել ԲՀԿ –ին: Նորմ է դառնում, որ կառավարության անդամները տղայական պահվածքով գալիս հոխորտում են, հետո էլ ասում՝ տեսաք՝ ինչ արինք: Իրականում դա տղայական պահվածք չէր, այլ երեխայական: Մնա չափի մեջ և մի խառվի մեծերի գործերին: Խաղատների մասին օրինագիծը ներկայացրել է կառավարությունը, նա էլ կառավարության նիստին, հավանաբար, գլուխը կախ քվեարկել է: Կամ այդ հարցն ինչ կապ ունի այստեղ քննարկվող խնդրի հետ: Նա ըստ էության վիրավորեց չորս քաղաքական ուժերին”, -ասաց Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:

 

Անկախ

Tags: , , ,