Բրիտանիայի 29-ամյա արքայազն Հարին պատրաստվում է իր ընկերուհու` Թրեսիդա Բոնասի հետ մեկնել Ղազախստան` ռոմանտիկ ուղևորության:
Արդեն 30 տարի բրիտանական միապետները ավանդաբար արձակուրդն անց են կացնում շվեյցարական Քլոսթերս լեռնադահուկային առողջարանում: Սակայն իրեն հատուկ ոճով որոշել է ինքնատիպ արձակուրդ կազմակերպել ու մեկնել Ղազախստան: Արևմուտքի երկրներից մեծ մասը Ղազախստանի մասին իմացել է միայն Սաշա Բարոն Կոենի “Բորատ” ֆիլմի շնորհիվ: Արքայազնի ընկերները հույս ունեն, որ նա վերջապես, այդ ուղևորության ժամանակ իր 25-ամյա ընտրյալին առաջարկություն կանի: Չնայած աղջիկը դեռևս չի վճռել, պատրաստ է ամուսնանալ արքայազնի հետ, թե ոչ, ամեն դեպքում, նրանց հարաբերություններն օրեցօր ավելի մտերիմ են դառնում:
Արքայազն Հարին բրիտանական թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչը չէ, որ Ղազախստան է ցականում մեկնել: Ավելի վաղ այդ հանրապետություն քանիցս մեկնել է “շիկահեր սատանա” աչքայազն Էնդրյուն:
Դիվանագիտական խնդիրներից զատ, նա բադի որսի է գնացել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Tags: արքայազն Հարի, Ղազախստան