Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում հերթական խաղը կանցկացնի: Մրցակիցը «Շալկե 04» ակումբն է: Խաղը կկայնա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:
«Շալկե 04»-ի հետ անցկացրած առաջին շրջանի հանդիպումում «Բորուսիան» առավելության էր հասել 3:1 հաշվով: Մխիթարյանը, երկու գոլային փոխանցում էր կատարել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հուսանք, որ այսօր էլ հայ ֆուտբոլիստը կարդարացնի մարզասերների սպասելիքները: Խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 23:00-ին:
Tags: Դորտմունդի «Բորուսիա», Հենրիխ Մխիթարյան