Ֆինանսների նախարարը` ԲՀԿ-ին. «Ճիշտը և ճշմարտությունը դառն են, ընտելացեք դրան»

zpics1-3_859085754ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր   խորհրդարանում իր ելույթի ժամանակ առիթն օգտագործեց պատասխանելու ԲՀԿ խմբակցության պատգամավորների, որոնք անդրադարձել էին իրեն: “Այդ արտահայտությունները անցնում են վիրավորանքնի սահմանագիծը: Հարգելիներս, ճիշտը և ճշմարտությունը դառն են, ընտելացեք դրան: Ձեր արձագանքները երեկվա իմ ասածին, ապացույցն են, որ ինչ ասվել է, ճիշտ է ասվել, ցավոք, ձեր պարագայում ճիշտը միակը չէ”:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:

Այդ հայտարարությանն այսօր խորհրդարանում արձագանքել էր նաև ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը` ասելով. “Նորմ է դառնում, որ կառավարության անդամները տղայական պահվածքով գալիս, հոխորտում են, հետո էլ ասում՝ տեսաք՝ ինչ արինք: Իրականում դա տղայական պահվածք չէր, այլ երեխայական: Մնա չափի մեջ և մի խառվի մեծերի գործերին”:

 

Անկախ

Tags: , ,