ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին կրկին անդրադարձավ գազի որակի ու էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրներին և կոչ րեց ոլորտի մասնագետներին ու փորձագետներին իրենց մասնագիտական խորհուրդներով, նյութերով աջակցել բացահայտելու այն խնդիրները, որոնք այսօր ԱԺ կողմից ստեղծված հանձնաժողովի օրակարգում են:
«Մենք ունենք նրանց մասնագիտական աջակցության կարիքը,-ասաց Մանուկյանը,-սակայն շեշտադրենք, որ խնդիրն ամենևին չի վերաբերում քաղաքացիների հաշվիչներին, անվճարունակ լինելուն և այլ, սա այդ խնդիրների շրջանակչը չէ»:
Արամ Մանուկյանը նաև նշեց, որ ոլորտի մասնագետների հետ հանդիպումները կարող են լինել և փակ, և բաց ձևաչափով, և նրանք, ովքեր պատարստ են աջակցել իրենց, կարող են դիմել Հայ ազգային կոնգրես խմբակցություն :
Tags: Ազգային ժողով, Արամ Մանուկյան, գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով
