Լևոն Արոնյանը չհաղթեց Վեսելին Տոպալովին

լևոն38372Ռուսաստանի Խանտի Մանսիսյկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Արոնյանը հավաքել է 5,5 միավոր: Նա մեկ միավոր պակաս ունի աղյուսակը գլխավորող Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդից:

Ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը 5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը: Ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը և Դմիտրի Անդրեյկինն ունեն 4,5-ական, Տոպալովը՝ 4 միավոր:

11-րդ տուրում կկայանան Սվիդլեր – Արոնյան, Անդրեյկին – Մամեդյարով, Տոպալով – Կարյակին, Կրամնիկ – Անանդ մրցամարտերը:

 

10-րդ տուրի մյուս պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան.

 

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0,5:0,5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)  - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Անկախ

Tags: , ,