Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել թուրք-սիրիական սահմանին: Այդ մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը: Այն բանից հետո, երբ սիրիական 4 ինքնաթիռ ու ուղղաթիռ սկսել են մոտենալ թուրքական սահմանին՝ Հաթայի շրջանի Յայլադաղը և Ջիլվեգյոզյու անցակետերի մոտակայքում, թուրքական լրատվամիջոցները փաստմամբ, F-16 ռազմական 5 ինքնաթիռ 12 անգամ վտանգի են ենթարկվել սիրիական կողմից:
