Անդրեա Բոչելլին ամուսնացել է: Դասական ժանրի երգիչը ամուսնացել է իր ընկերուհի Վերոնիկա Բերտիի հետ Իտալիայի Լիվորնո քաղաքի Մոնտեներո տաճարում մարտի 21-ին:
Իտալացի տենորին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ հարսանիքի օրը նաև զույգի դուստր Վիրջինիայի ծննդյան երկրորդ տարելիցն է եղել: Միջոցառումը փոքր է եղել, որին մասնակցել են զույգի մտերիմ ընկերները և ընտանիքի անդամները: Երգչի առաջին ամուսնությունից ունեցած երկու որդիները ևս ներկա են եղել հարսանիքին:
Փեսացուն Կոռնելիանիի ատլասե կոստյում էր կրում, իսկ հարսնացուն փղոսկրի գույն ունեցող ատլասե Էրմանո Շերվինոյի զգեստով էր:
Սա Բերտիի առաջին ամուսնությունն էր, իսկ Բոչելլիի՝ երկրորդ: Երգիչը և Բերտին արդեն 12 տարի է ինչ միասին են:
Tags: ամուսնություն, Անդրեա Բոչելլի