Օրացույցի այս օրը

3409Այսօր Մնուշակագույն օրն է կամ Էպիլեպսիայով հիվանդների օրը:

Մի անգամ 9-ամյա Քեսիդի Մեգանը, որը տառապում է ընկնավորությամբ, որոշեց մյուս մարդկանց ցույց տալ, որ ինքը նրանցից ոչնչով չի տարբերվում: Իր 9-ամյա տարիքում նա արդեն իր հանդեպ մեծահասակների ու հասակակիցների  ոչ սովորական վերաբերմունքն էր զգում, ովքեր կարծում էին, թե  էպիլեպսիան խելացնորության թեթև տեսակ է:

Այդ հիվանդության մասին գոյություն ունեցող կարծիքը ցրելու նպատակով, 2008-ին Քեսիդին հորինեց «Մանուշակագույն օր». մարտի 26-ն այն օրն է, երբ  մարդիկ կարող են իրենց զորակցությունը հայտնել «էպիլեպսիա» ախտորոշմամբ մարդկանց:

Սկզբում աղջկա ձեռնարկը պաշտպանեցին նոր Շոտլանդիայում, իսկ հետո աշխարհի մյուս կազմակերպությունները: Իսկ 2009-ից Մանուշակագույն օրվան միացան նաև 100 հազար ուսանող ու 100 հասարակական կազմակերպություն ու 100 հայտնի քաղաքական գործիչ, իսկ Տորոնտոյի հեռուստաաշտարակը մեկ երեկոյով ներկվեց մանուշակագույնով:

Այդ ժամանակից սկսած աշխարհի տարբեր երկրներում մարտի 26-ին տեղեկություն է տարածվում նման հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Բացի այդ աճուրդներ, տոնավաճառներ ու սպորտային միջոցառումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում հավաքված միջոցները տրամադրվում են այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին:

Էպիլեպսիան ամենատարածված քրոնիկ նյարդաբանական հիվանդություններից է, որն արտահայտվում է հանկարծակի ցնցումների նոպայով:

Տեղեկություններ կան, որ այդ հիվանդությունով են տառապել հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգիերին, Իվան Ահեղը, Նապոլեոն Բոնապարտը,  Ֆյոդոր Դոստոևսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենթ վան Գոգը:

Անկախ

Tags: