Ռուսաստանում չեզոքացրել են թմրանյութերով զբաղվող ադրբեջանական խմբավորում

թմրանյութերՌուսաստանում՝ Պերմի երկրամասում,թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության աշխատակիցները չեզոքացրել են թմրանյութերով զբաղվող խմբավորոմ, որի բոլոր անդամները ադրբեջանցիներ են: Նրանք այդ երկրամասում կազմակերպում էին բուսական ծագման թմրանյութերի անօրինական մատակարարումն ու սպառումը, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “НТВ” հեռուստաալիքին:

Երկար ժամանակ խմբի ղեկավարն ու իր երեք հանցակիցները Պերմի երկրամասում վաճառել են մարիխուանա, հաշիշ և այլ թմրանյութեր: Հանցագործների կողմից վարձված տանը գտել են 470 կգ ընդհանուր քաշով մարիխուանայի 22 պարկ: Բացի դրանից ծառայողական շները հայտնաբերել են 62 կգ ընդհանուր քաշով հաշիշի 59 փաթեթ:

Ծառայության աշխատակիցները հանցագործներից առգրավել են ապօրինի նյութերի վաճառքից ձեռք բերած մոտ 1 մլն ռուբլի: Հայտնի է դարձել, որ ապօրինի ճանապարհով կուտակած եկամուտների օրինականացման նպատակով խմբավորման անդամները գնել են անշարժ գույք՝ այն տալով վարձակալության:

Բոլոր կասկածյալները ձերբակալվել են: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Tags: , ,