«Mavi Marmara»-ի գործով փոխատուցման թուրք-իսրայելական համաձայնագիր կստորագրվի

mavi-marmaraԹուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև «Mavi Marmara»-ի գործով փոխհատուցման մասին համաձայնագիր հավանաբար  կստորագրվի մարտի 30–ին սպասվող ՏԻՄ ընտրություններից հետո: Արընչի խոսքերով` փոխհատուցման վճարման մասին համաձայնագրի տեքստը Իսրայելը փոխանցել է անցած ամիս, որը կվերանայի թուրքական կառավարությունը, այնուհետև ընտրություններից հետո այն կհաստատվի երկու պետությունների կողմից: Փոխվարչապետը նշել է, որ համաձայնագրի ստորագորումից հետո երկու պետությունների հարաբերությունները վերջնականորեն կկարգավորվեն դիվանագիտական մակարդակով, հետևաբար կնշանակվեն դեսպաններ:

Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2010 թվականի մայիսին իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակումը Գազայի հատված ընթացող թուրքական «Mavi Marmara» նավի վրա, որի հետևանքով զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի:

Tags: ,