Դաղստանում սպանվել է “Խասավյուրտյան” զինյալների խմբավորման ադրբեջանցի ղեկավարը

2(1)Դաղստանի Խասավյուրտի շրջանի Պերվոմայսկոե գյուղում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել է հինգ գրոհային: Հարևան տների բնակիչներին տարհանելուց հետո իրավապահները կոչ են արել գրոհայիններին զենքը վայր դնել և հանձնվել: Դրան ի պատասխան՝ նրանք կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

5 գրոհայինների թվում է եղել նաև “Խասավյուրտյան” զինյալների խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը՝ ադրբեջանցի Թուրալ Աթաևը: Աթաևը ծնվել է 1988թ.-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանի Մահամալար գյուղում: Մի քանի տարի առաջ նա միացել է արմատական կրոնական խմբավորմանը և լքել Ադրբեջանը: Խմբավորման անդամների շրջանում հայտնի է եղել “Յահյա” կեղծանվամբ:

Վերջինս համարվում է 2013-ի դեկտեմբերի 27-ին Պյատիգորսկ քաղաքում ականապատ ավտոմեքենայի միջոցով իրականացված պայթյունի կազմակերպիչներից մեկը։ Պայթյունը խլել է 3 պատահական անցորդների կյանքը։