Թուրքական դատարանը կարգադրել է հանել «Թվիթեր»-ի արգելափակումը

twitterԱնկարայի վարչական դատարանը կարգադրել է Կապի ու հեռահաղորդակցության վարչությանը հանել «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակումը: Այդպիսով դատարանը բավարարել է Թուրքիայի փաստաբանների պալատի հայցը, որը ներկայացվել էր կայքի արգելափակումից անմիջապես հետո: Որոշման մեջ ասվում է, որ «Թվիթեր»-ի արգելափակումը հակասում է իրավական պետության սկզբունքներին: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այժմ սպասվում է, որ կվերականգնվի ուղիղ մուտքը դեպի «Թվիթեր»:

Նշենք, որ չնայած կայքի արգելափակմանը՝ այնուհանդերձ մոտ 15 միլիոնի հասնող թուրք օգտատերեր կարողանում էին մտնել «Թվիթեր»-ի իրենց էջերը՝ ներբեռնելով բջջային հեռախոսների հատուկ ծրագրային ապահովման համակարգեր:

Անկախ

Tags: , ,