Դանիական կենդանաբանական այգին, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 18 ամսեկան ընձուղտին սպանելու համար, այժմ քննադատության է արժանացել չորս առյուծի էֆթանազիայի ենթարկելու համար:
Կոպենհագենի կենդանաբանական այգուց հայտնել են, որ երկու առյուծներին և նրանց երկու ձագերին սպանել են նոր արու առյուծ բերելու նպատակով:
Կենդանաբանական այգու տեղեկություններով՝ էֆթանազիայի ենթարկված երկու առյուծները և նրանց ձագերը բավականին մեծ չեն եղել ինքնուրույն իրենց մասին հոգ տանելու համար:
Guardian-ի տվյալներով՝ նոր արու առյուծը հնարավորության դեպքում տաս ամսական ձագերին կսպաներ:
Երեկ կենդանաբանական այգին, չկարողանալով առյուծների համար նոր տուն գտնել, ստիպված է եղել նրանց քնեցնել:
Tags: դանիական կենդանաբանական այգի, չորս առյուծ